Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լրագրողին չի թույլատրվել մուտք գործել հայրենիք

Լրագրողին չի թույլատրվել մուտք գործել հայրենիք
29.04.2024 | 20:35

Արդեն 7-րդ օրն է Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոյանը հացադուլ է հայտարարել և գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Լրագրողին չի թույլատրվել մուտք գործել հայրենիք:
Լեոն հացադուլ է հայտարարել, և պահանջում է գրավոր բացատրություն, թե ինչ հիմքով է արգելվում իրեն մուտք գործել հայրենիք։
Հիշեցնեմ, որ սա այն լրագրողն էր, ով բացահայտեց Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանի լրտեսական կապը ազեռական հատուկ ծառայությունների հետ։
Կարճ ասած նիկոլին մռմռցրել է, սա էլ հրահանգել է արգելել Լեոին մուտք գործել Հայրենիք։

Արման ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ